Այսօր ձերբակալվել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության երեք աշխատակիցներ, գրում է Haqqin.az-ը:
Ձերբակալություններն իրականացվել են գլխավոր դատախազության աշխատակիցների կողմից` Ազգային անվտանգության նախարարությունում կադրային մաքրումների շրջանակներում:
Ձերբակալվածների նկատմամբ որպես պատժամիջոց նշանակվել է 3 ամիս կալանքը: