Քաղաքական Միջազգային Հասարակություն 

ԱՄՆ կոնգրեսականները Օբամային կոչ են արել արտոնություններ տրամադրել 20.000 սիրիացիների

Asbarez.com-ի փոխանցմամբ՝ Կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դան Դոնովանը 60 այլ կոնգրեսականների հետ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով նրան մարդասիրական արտոնություններ տրամադրել այն ներգաղթյալներին, որոնք ունեն արդեն հաստատված խնդրագրեր և ընտանիք ԱՄՆ-ում:

Ծրագիրն արտակարգ օգնություն կտրամադրի ավելի քան 7.000 սիրիացի ընտանիքի կամ 20.000 մարդու, որոնք արդեն անցել են նախնական ստուգումները, բայց որոնց համար այժմ չկա վիզա՝ տարեկան թվային սահմանափակումների պատճառով։ Եթե նրանց արտոնություններ տրամադրվեն, այդ անձինք կենթարկվեն անվտանգության խիստ ստուգումների մի քանի լրացուցիչ քայլերի՝ մինչ երկիր մուտք գործել կարողանալը։

Նույն շարքից