Քաղաքական Միջազգային 

Անթալիայում ոստիկանությունը 20 իսլամիստի է ձերբակալել

Թուրքկական ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում, Անթալիայում ձերբակալվել է 20 իսլամիստ, որոնք կասկածվում են ԻՊ ծայրահեղական խմբավորման հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ոստիկանության մամուլի ծառայությունը  նշում է, որ այս օպերացիան, ԻՊ-ի բացահայտման շրջանակներում, ամենամեծ հաջողություն է գրանցել Թուրքիայում:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այս օրերին Թուրքիայում հատուկ հսկողությունն ավելի է ուժեղացվել՝ կապված G20-ի առաջիկա համաժողովի հետ, որը կանցնկացվի Անթալիայում Նոյեմբերի 15-16-ը:

Նույն շարքից