Հասարակություն 

Բուխարեստի գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի

Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է 36-ի: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն՝ հղում անելով ռումինական ԶԼՄ-ներին:

Շաբաթ օրը, Բուխարեստի այրվածքաբանական հիվանդանոցում մահացել է ևս 4 հոգի: Ինչպես հայտնում են բժիշկները, տուժածները  ծայրահեղ ծանր վիճակում էին: Բուխարեստյան մի քանի հեռուստաալիքներ հայտնում են, որ մի շարք երկրներ՝ Հոլանդիան, Բելգիան, Գերմանիան և Իսրայելը համաձայնվել են իրենց հիվանդանոցներում տեղավորել ողբերգության տուժածներին:

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը հրավառությունն է եղել, որը ուղեկցվել է երաժշտական խմբի «Օրը, երբ մենք կմահանանք» երգի հետ:

Նույն շարքից