Gazeta-ի փոխանցմմաբ՝ Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը և Թայվանի առաջնորդ Մա Ինցզյուն նոյեմբերի 7- Սինգապուրում տեղի ունեցած պատմական հանդիպման ժամանակ իրար ձեռք են սեղմել:
«Այս օրը կմնա պատմության մեջ», — հանդիպման մեկնարկին ասել է Չինաստանի առաջնորդը եւ նշել, որ Թայվանի նեղուցի 2 կողմերում ապրող չինացի ժողովուրդը բավական իմաստուն է իր խնդիրներն ինքնուրույն լուծելու համար:
Նշենք, որ Թայվանը մինչ օրս Չինաստանի վարչական միավոր է հանդիսանում, սակայն երկու հանրապետությունների միջև կապը խզվել էր ավելի քան կես դար առաջ: Սա 1949թ.-ից ի վեր երկու առաջնորդների առաջին հանդիպումն է: