Տուլայի մոտ 9 մարդու կյանք խլած` Մոսկվա–Երեւան երթուղու ավտոբուսի վթարի 9–րդ զոհը`68–ամյա Հռիփսիմե Սիրեկանյանը Մոսկվա էր մեկնել երկու ամիս առաջ` եղբոր հուղարկավորությանը մասնակցելու։ Այս մասինNEWS.am–ի հետ զրույցում ասաց մահացածի որդին` Արա Սիրեկանյանը։
«Գնացել էր եղբոր թաղմանը, հետո որոշ ժամանակ որոշել էր մնար եղբորս ու քրոջս մոտ, որոնք Մոսկվայում են բնակվում»,– ասաց նա։
Տիկին Սիրեկանանը երեք երեխաների մայր էր, նրա ամուսինը երկար տարիներ եղել է Արմավիրի պրոֆտեխուսումնարանի, ապա Նոր Կեսարիա համայնքի դպրոցի տնօրենը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում