Հայաստան Քաղաքական 

ՌԴ-ն հասկացել է, որ հայ ժողովուրդն ու ՀՀ-ն իր գրպանի մեջ չեն. Լարիսա Ալավերդյան

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը ողջունեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարելիք այցը՝ դրական գնահատելով հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումները, քննարկումները, համաժողովները:

«Ես համոզված եմ, որ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկվելու են ամենաարդիական հարցերը, բայց դա Արցախի հարցը չի լինելու, այլ տարաշրջանային հարցեր` Մերձավոր Արևելքի խնդիրների հետ կապված»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով`  մոդայիկ է դարձել Ռուսաստանի մասին միայն վատ բաներ ասելը:

«Ռուսաստանը հասկացել է, որ հայ ժողովուրդն ու Հայաստանի պետությունը իր գրպանի մեջ չեն, և արդեն նրանք են ցանկություն  հայտնում աշխատել երկրի ղեկավարության հետ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նույն շարքից