Հասարակություն 

Կասկածելի ուսապարկ եւ տոպրակներ՝ կամրջի մոտ

Նոյեմբերի 4-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Քաջարան քաղաքում ծառայություն իրականացնելիս Գետափնյա փողոցի կամրջի մոտ նկատել են մեկ ուսապարկ եւ երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են պլաստմասսե տարաներ` 35 լիտր դիզելային վառելիքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վառելիքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից գողացել է 1982 թ. ծնված Գերման Թ.-ն, ով ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից