Հասարակություն 

ՀՀ դեսպանը Լիտվայի պաշտպանության նախարարին ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները

Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է  Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցել են  երկկողմ համագործակցության շարունակականությունը, ինչպես նաև առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ իրականացնելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող մի շարք խնդիրների:

Նախարար Օլեկասի խնդրանքով դեսպան Այվազյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումները:

Նույն շարքից