Նյու-Յորքի Ռոքֆելեր-պլազայում արդեն տեղադրվել է սուրբ ծննդյան գլխավոր տոնածառը: Ծառը 80 տարեկան է, 24 մ ու շուրջ 10 տոննա: Այն քաղաքին է նվիրել Էյզենդորֆ ընտանիքը:
Տոնածառը տեղադրվել է վերամբարձ կռունկի, ինչպես նաև մի քանի տասնյակ բանվորների օգնությամբ:
Ռոքֆելլերի հրապարակում տոնածառ դնելու սովորույթը սկիզբ է առել 1930-ական թվականներից: Այնտեղ առաջին անգամ տոնածառի Սուրբծննդյան լույսերը վառելու արարողությունը տեղի է ունեցել 1933 թվականին:



