Հասարակություն 

Մինչև 2017 թվականի ավարտը ԵՄ կժամանի մոտ երեք միլիոն փախստական

Եվրոպական հանձնաժողովը կարծում է, որ մինչև 2017 թվականի ավարտը ԵՄ կժամանի մոտ երեք միլիոն փախստական։ Միայն 2015 թվականին Եվրոպայում ակնկալվում է առնվազն մեկ միլիոն ներգաղթյալների հոսք։

Նման գնահատականներ են ներկայացված առաջիկա տարիներին եվրոպական էկոնոմիկայի զարգացման հերթական կանխատեսման մեջ, որը նոյեմբերի 5-ին հրապարակվել է Բրյուսելում։ Դրա համաձայն՝ մինչև 2017 թվականի ավարտը ԵՄ-ի բնակչությունը կաճի առավելագույնը 0.4 տոկոսով։

Եվրոպական հանձնաժողովի փորձագետները կարծում են, որ միգրացիոն ճգնաժամը հանգեցրել է ԵՄ-ի երկրներում բյուջետային հավելյալ ծախսերի։ Միևնույն ժամանակ, նրանց գնահատականներով, մոտ ապագայում ներգաղթյալների հոսքը կարող է դրական ազդեցություն ունենալ եվրոպական էկոնոմիկայի վրա, քանի որ ժամանողների թվում ամեն չորսից երեքն ունի աշխատունակ տարիք։

Նույն շարքից