Ադրբեջանի Ազգային անվտանգության համակարգից հեռացվել են գերատեսչության նախկին ղեկավար էլդար Մահմուդովի 80 ազգականներն ու ընկերները:
Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Պարբերականը հերթով թվարկում է Ազգային անվտանգության նախկին նախարարի բոլոր քրեական հանցագործությունները՝ ռեկետ, շանտաժ, դրամաշորթություն, մարդկանց առեւանգում: «Անկեղծ ասած՝ սպայի պատիվը պահանջում էր, որպեսզի Մահմուդովն ինքը կյանքի հետ մաքրի հաշիվները խայտառակ բացահայտումներից հետո: Սակայն ի՞նչ պատվի մասին է խոսքը. Մահմուդովն ու նրա շրջապատը չգիտեն, թե ինչ բան է սպայի պատիվը: Նրանք պետական անվտանգության համազգեստ հագած ավազակներ են»,- գրում է պարբերականը: