IT Գիտություն Հասարակություն Տնտեսություն 

Facebook-ն iPhone-ի օգտատերերի համար Music Stories գործառույթն է թողարկել

analitik.am

Facebook-ն iPhone-ի օգտատերերի համար Music Stories գործառույթն է թողարկել, որը թույլ է տալիս երգերի հատվածներ լսել հենց սոցկայքում: Այս մասին հայտնում է ընկերությունն իր բլոգում, հաղորդում է  Lenta.ru-ն:

Music Stories-ն փոսթերի հրապարակման նոր ձևաչափ է: Դեռևս կարելի է լսելու համար կիսվել միայն թրեքներով Apple Music և Spotify ծառայություններից: Իսկ ձայնագրությունները լսելու համար պարտադիր չէ վերոնշյալ ծառայությունների հետևորդը լինել կամ դրանցում օգտահաշիվ ունենալ:

Ծառայությունը հասանելի է ամբողջ աշխարհում iOS օգտատերերի համար:

Նույն շարքից