Նոյեմբերի 8-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից (վարորդը բացակայում է) առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան կայանված է առևտրի կենտրոնի ստորգետնյա ավտոկայանատեղիում:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել են կայանված ավտոմեքենաները (մոտ 20 հատ) և դադարեցրել «Mersedes E124» մակնիշի 18ԼՍ582 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ Է. Մ.) գազի արտահոսքը: