Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Պուտինի կրկնակի ողբերգությունը

Երբ իմացա, որ Եգիպտոսի օդային տարածքում ռուսական ինքնաթիռ է կործանվել՝ դառնալով 224 մարդու մահվան պատճառ, վշտացա: Դա նորմալ մարդու բնական ռեակցիա է ողբերգությանը, մարդկային կորստին ու տառապանքին:

Մարդկային ճակատագրերի համար ցավ միգուցե ապրել է նաև Վլադիմիր Պուտինը՝ չնայած դիկտատորներն առաջնորդվում են այլ արժեքներով:

Սակայն Պուտինի ողբերգությունն, ընդ որում՝ կրկնակի, գալու էր հետո, որբ պարզվելու էր, որ տեղի ունեցածն ոչ թե վթար է, այլ՝ ահաբեկչություն:

Պաշտոնական Մոսկվան մինչև վերջին պահը ահաբեկչության վարկածը չէր ընդունում, հիմա էլ ստիպված խոստովանում է այդ փաստը՝ անուղղակի հայտարարություններով, Եգիպտոսից իր քաղաքացիներին դուրս հանելով, տուրիզմի եգիպտական ուղղությունը պետականորեն փակելով: Եթե Պուտինը հրապարակավ ընդունի, որ ռուսական ինքնաթիռը կործանվել է ահաբեկչության հետևանքով, ապա կասկածի տակ է դնում «անպարտելի կայսրության» միֆը, որով նա տարիներ շարունակ «կերակրում» է իր հպատակներին՝ արժանանալով «համազգային հոր» 90%-ոց վարկանիշին:

Սակայն Պուտինի համար ողբերգությունը կրկնակի է, որովհետև ոչ թե ռուսական հատուկ ծառայությունները, այլ «դավադիր Արևմուտքի» համապատասխան մարմինները բացահայտեցին ահաբեկչության վարկածը:

Մի կործանված ինքնաթիռ փուչիկի պես փայթեցնում է «անպարտելի կայսրության» միֆը ու սա ավելի է ցավեցնում Պուտինին, քան 224 անմեղ քաղաքացու կորուստը:

Նույն շարքից