Այսօր Ազգային ժողովում 2016 թ.-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտին 2016 թ.-ի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 32 միլիարդ 924 միլիոն դրամ:
Փոխնախարարի խոսքով՝ 2016-ին ծախսերի աճը գերազանցելու է 4.6 անգամ՝ 2015-ի համեմատ: Պավել Սաֆարյանն ընդգծեց, որ Էներգետիկայի ոլորտում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով 12 ծրագրեր, որոնցից է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիրը, որի համար 2016 թ.-ին. ծրագրված է 4 միլիարդ 777 միլիոն դրամ:
Պավել Սաֆարյանը նաև հայտնեց, որ ՌԴ-ի աջակցությամբ կիրականացվի Հայկական ԱԷԿ-ի համար 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը, որի համար 2016թ. ծրագրված է 4 միլիարդ 250 միլիոն դրամ:
Նա նաև նշեց, որ վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման շրջանակներում Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման ծրագրի համար 2016 թ.-ին ծրագրված է 1 միլիարդ 203 միլիոն դրամ: