Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալներով՝ Լիտվան համարվում է աշխարհի ամենաշատ ալկոհոլ օգտագործող երկիրը:
Փորձաքննության տվյալենրի համաձայն՝ Լիտվայի յուրաքանչյուր բնակչին տարեկան հասնում է 14լ ալկոհոլային խմիչք, հայտնում է բրիտանական Independent-ը:
Այս ցուցակում հաջորդիվ հայտնվել են Ավստրիան, Էստոնիան և Չեխիան (11-ից մինչև 12 լ ալկոհոլ): ՌԴ-ն հայտնվել է 5-րդ տեղում: Ամենաքիչը ալկոհոլ են օգտագործում Ինդոնեզիայում: