Երկրում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունները հանգեցնում են այն մտայնության ,որ մենք պայքարում ենք ընդդեմ ինչ-որ երևույթի ,այլ ոչ թե հանուն ինչ-որ բանի,մենք պայքարում ենք ընդդեմ Սահմանադրական բարեփոխումների` չիմանալով դա ի՞նչ է իրենից ներկակայցնում ,ի ՞նչ է նախատեսված ,ո ՞րն է իրավական կարգավորման ոլորտը ,ի ՞նչ է տալու մեզ ,ի ՞նչ իրավունքներ ու պարտականություներ ունենք:
Մենք ժողովրդին ոտքի ենք հանում ,քաղաքացիական պայքարի մեջ ենք ներգրավվում `չնշելով հստակ, թե ինչին ենք դեմ ,որ հոդվածն , հայեցակետն է սահմանափակում ժողովրդաիշխանությունը: Ինչպես գիտենք, կարող ենք համապատասխան կերպով ներկայացնել առաջարկներ և դիտողություններ բարեփոխումների վերաբերյալ,կարող ենք օգտվել այդ հնարավորություններից և մեր ձայնը բարձրացնել ավելի քաղաքակիրթ ձևով և լսելի մակարդակներում:
Մենք ունենք բազմաթիվ հիմնախնդիրներ ,որոնք հրատապ լուծումներ են պահանջում,դրանց թվին է պատկանում Սահմանադրական բարեփոխումները `արմատական փոփոխությունների հիմնաքարը:
Մենք չպետք է մասնատենք, բաժանենք մեր ժողովրդին տարբեր ճակակատների ` չհիմնավորելով մեր դիրքորոշումը,թե ինչին ենք դեմ:
Դեմ ե ՞ք իշխանության 3 թևերի իրական տարանջատմանը` օրենսդիր,գործադիր,դատական մարմիների հավասարակշռմանը:
Դեմ ե ՞ք նախագահական ինստիտուտի լիազորություների կրճատմանը և փոխանցմանը պառլամենտական համակարգին:
Դեմ ե ՞ք Ժողովրդաիշխանության իրացմանը:
Դեմ ե ՞ք նորարարություններին ,նոր փոփոխություններին:
Դեմ ե ՞ք, ուղղակի դեմ լինելու համար:
Մենք բնավ չենք ասում,որ սա կատարյալ ,ավելի արդյուանվետ և արդարամիտ Սահմանադրությունն է ,այլ ցանկանում ենք Սահմանադրական բարեփոխումների միջոցով ձևավորենք այնպիսի լծակներ, մեխանիզմներ,որոնք թույլ կտան հայ ժողովրդին իրացնել իրավունքները և թղթին գրված օրենքների կենսագործումն ապահովենք պատշաճ կերպով:
Մենք պետք է միասնաբար պայքարենք հանուն մեր պետության զարգացման ,այլ ոչ թե նպաստենք խարխլմանը: