Հասարակություն 

Քաղցկեղով հիվանդ չինացին ամուսնացել է տիկնիկի հետ

28-ամյա չինացին, ում  անունը չի նշվում, ամուսհնացել է սեքս-տիկնիկ հետ, երբ իմացել է իր անբուժելի հվանդության մասին: Քաղցկեղով տառապող տղամարդը վաղուց էր ցանկանում ընտանիք կազմել, սակայն հայտարարել է, որ չի ցանկանում իր սիրելիին տառապանք պատճառել: Այդ իսկ պատճառով հարսնացուի զգեստը սեքս-խաղալիքի հագին է եղել, հայտնում է Daily Mail-ը:

Տարօրինակ հարսանեկան արարողության լուսանկարը տարածվել է համացանցում: Չինացին բավականին լուրջ է վերաբերվել այդ հարսանիքին: Նա «հարսին» զգեստ է հագցրել և make up արել: Օգտատերերից շատերը կարծել են, որ չինացին ինքնագովազդով է զբաղվել: Սակայն տպագիր մամուլում հայտնվել են տղամարդու հիվանդությունը փաստող մի շարք փասթաթղթեր:

Նույն շարքից