Газета.ру-ի փոխանցմամբ՝ ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական հաստատությունը և «Գոսավտոնադզոր»-ի մայրաքաղաքային վարչությունը հայտնաբերել են Մոսկվա-Երևան անօրինական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուս:
«Վագտրանս» ընկերությանը պատկանող ավտոբուսը տեղափոխվել է հատուկ կայանատեղի: Ընկերությանը մինչև 150 000 ռուբլի տուգանք է սպառնում:
Նշվում է, որ «Վագտրանս»-ը ներառված չէ ՌԴ տրանսպորտի նախարարության միջազգային ավտոբուսային երթուղիներ իրականացնողների ռեեստրում և իրավունք չունի աշխատելու ՌԴ-ում: