Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

Սաղովս մի բան անենք, որ այդ «տուրիզմ» ասվածը աճ ունենա. Վարդան Այվազյան

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում  2016թ. բյուջեի նախագծի էկոնոմիկայի ոլորտին վերաբերվող հիմանկան հարցերի շուրջ զեկուցող էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանին հարց ուղղեց նիստը վարող՝ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Մեր դեսպանություններն ունեն ներկայացուցչություններ, որոնք ֆինանսավորվում են բյուջեից, ներդրումների ծավալին նրանք նպաստո՞ւմ են, թե՞ ոչ: Արդյո՞ք ունեք հետադարձ կապ, թե որքան ՓՄՁ օգտվեց արտոնյալ ծրագրերից, խորհրդատվությունից, և դա ի՞նչ ազդեցություն ունեցավ, արդյունք տվե՞ց, թե՞ ոչ: Ի՞նչն ենք մենք քիչ անում, սաղովս մի բան անենք, որ այդ «տուրիզմ» ասվածը, որը համակարգաստեղծ ոլորտ է, կայանա ու աճ ունենա»:

Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ նախանշված են տարեկան ցուցանիշներ, որ պետք է բարելավել աշխատանքները, որպեսզի ֆինանսական հոսքերն ակտիվանան, և դրանում երկրորդ կարծիք չի կարող լինել:

«Հարևան երկրները, այո, գերազանցում են զբոսաշրջիկների թվի առումով, բայց եթե նայում ենք, թե ինչ ռեսուրս է դրվում, և արդյունքը որքան է, կարծում եմ, որ տոկոսային առումով մենք չենք զիջում»,- ասաց նա:

Փոխնախարարը նաև հայտնեց, որ 2018-ի համար նախարարությունը կանխատեսում է ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշռի բարձրացում մինչև 40 տոկոս, ՓՄՁ թվաքանակի ավելացում՝ նվազագույնը 5 տոկոսով, և այլն:

«Այդ ամենը ամրագրելու ենք փաստաթղթերում, երեք տարի հետո կարող ենք ավելի առարկայական ներկայացնել ու վերլուծություն անել»,- ասաց Էմիլ Տարասյանը:

 

Նույն շարքից