Հասարակություն 

Մարզահամերգային համալիրի շենքի հետ կապված խնդիրներ ճարտարապետական իմաստով չեն լինի. Նարեկ Սարգսյան

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝ տեղյակ չէ, ով է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատերը:

Նախարարը միայն հավաստիացրեց, որ շենքի հետ կապված խնդիրներ ճարտարապետական իմաստով չեն լինի: Նրա խոսքով,  մարզահամերգային համալիրի շենքի դեֆորմացիա ուղղակի չի կարող լինել և որ քաղշինը չի թույլատրի նման բան:

Հիշեցնենք, որ 2015 թ. օգտոստոսի 13-ի ՀՀ կառավարության որոշմամբ Մարզահամերգային համալիրը 30 միլիոն դոլարով վաճառվել է «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Նույն շարքից