Հասարակություն 

Անհայտ անձը Նյու-Յորքի մետրոյում անկանոն հրաձգություն է իրականացրել

Նյու Յորքի մետրոյում այսօր առավոտյան անհայտ անձը հրաձգություն է իրականացրել: Այս մասին հայտնում է FOX News-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Հրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 2 հոգի վնասվածնքեր են ստացել:

Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 6:15-ին Փենսիլվանյան կայարանի մոտ՝ մետրոյի ներսում:

Ոստիկանությունը փնտրում է հրաձգությունն իրագործած տղամարդուն:

Նույն շարքից