Հասարակություն 

Նեմցովի դուստրը Գերմանիայում հոր անունով հիմնադրամ է ստեղծել

Գերմանիայում Բորիս Նեմցովի հիմնադրամ է ստեղծվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա դուստրը՝ Ժաննան.

«Բորիս Նեմցովի ազատության հիմնադրամը Գերմանիայում է  ստեղծվել։ Դրա գործադիր տնօրեն կդառնա Օլգա Շորինան: Հիմնադրամի առաքելությունը հորս գործը շարունակելն է գերմանական եւ ռուսական օրենսդրության համաձայն։ Ես մեծ հույսեր ունեմ, որ հիմնադրամի գործունեությունը կմերձեցնի այն պահը, երբ իմ երկիրը ազատ կլինի։ Եմ մենք կկարողանանք վերադառնալ»:

Նեմցովի դստեր խոսքով, Շորինան երկար ժամանակ հոր  «աջ ձեռքը» և համախոհն էր, տեղեկացնում է Newsru.com-ը։

Նույն շարքից