Բրիտանական Բիրմինգհեմ քաղաքում մեկնարկել է Տորթերի միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում իրենց քաղցր «գլուխգործոցներն» են ներկայացրել բազմաթիվ տաղանդավոր հրուշակագործներ, նշում է The Daily Mail-ը:
Ներկայացված ամենաանհավանական նմուշները պատկերում են սարսափազդու դինոզավրի, չարագործի կերպարում Անջելինա Ջոլիին, արքայազն Ջորջին, թագուհի Էլիզաբեթ 2-րդին։
Տորթերից յուրաքանչյուրն արված է իրական չափերի համապատասխան։ Նշվում է, որ պատրաստման համար պահանջվել է մի քանի ամսվա տաժանակիր աշխատանք:








