Չինաստանի պատվիրակությունը մտադիր է մասնակցել սիրիական ճգնաժամի լուծմանն ուղղված միջազգային բանակցությունների երկրորդ ռաունդին, որը տեղի կունենա նոյեմբերի 14-ին Վիեննայում։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Սիրիայի հարցով արտգործնախարարների երկրորդ ընդլայնված հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին Վիեննայում։ Չինաստանը կմասնակցի այդ հանդիպմանը՝ նպաստելու սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը»,- ճեպազրույցում հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Առաջին հանդիպմանը Չինաստանը ներկայացրել է փոխարտգործնախարար Լի Բաոդունը։