Հասարակություն 

Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է թմրակարտելի պարագլխին

Մեքսիկայի իրավապահ մարմինները Կերետարո քաղաքում ձերբակալել են «Խալիսկո-Նոր սերունդ» թմրակարտելի պարագլուխներից մեկին՝ 40-ամյա Մարտին Նավարո Էսկուտիյուին: Այս մասին հայտնում է TASS-ը:

Հանցագործը, որին հետախուզում էին կանխամտածված սպանության և ահաբեկչության մեղադրանքով, պատասխանատու էր Հուանախուտո նահանգի հանցագործ համայնքի գործողությունների համար:

«Խալիսկո-Նոր սերունդը» հայտնվել է 2009 թվականին և անցած տարիների ընթացքում դարձել Մեքսիկայի ամենադաժան թմրակարտելներից մեկը: Այն զբաղվում է մաքսանենգությամբ, թմրանյութերի վաճառքով, դրամաշորթությամբ և առևանգումներով՝ փրկագին ստանալու նպատակով:

Նույն շարքից