Հասարակություն 

Չինաստանում օդի աղտոտվածությունը ռեկորդային մակարդակի է հասել

Չինաստանի որոշ շրջաններում օդի աղտոտվածությունը 56 անգամ գերազանցել է նորման, որը սահմանել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, գրում է Daylimail-ը:

Կիրակի այդ երկրի հյուսիս-արևելյան շրջանների բնակիչները ստիպված են եղել մնալ փակ շինություններում և նույնիսկ հակագազեր կիրառել:

Լյաոնին նահանգում արձանագրվել է PM2.5 մասնիկների առկայության ռեկորդային մակարդակ: Նշված տարրեը օնկոլոգիական բազմաթիվ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ:

Նույն շարքից