Հասարակություն Մամուլի տեսություն 

Դժբախտ պատահա՞ր, թե՞ ինքնասպանություն. ինչն է ՊՆ ՌՈ աշխատակցի 17-ամյա որդու մահվան իրական պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում աշխատող, կոչումով փոխգնդապետի որդու` Արսեն Հերիքյանի մահվան դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին:

Այս տարվա նոյեմբերի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Բաշինջաղյան 6-րդ շենքի բակում երիտասարդ տղայի դի էր հայտնաբերվել: Մի փոքր ուշ պարզվել էր, որ մահացած տղան նույն շենքի 9-րդ հարկի բնակիչ, 17-ամյա Արսեն Հերիքյանն է, որի հայրն աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում: Ի դեպ, տղայի անշնչացած մարմնի մոտ իրավապահները ուրագ էին հայտնաբերել: Արդյո՞ք տղան ուրագով գործ է արել, ինչի արդյունքում էլ սայթաքել և դարձել դժբախտ պատահարի զոհ, թե՞ ինքնասպան է եղել, դեռևս հայտնի չէ: Փաստ է, որ Արսեն Հերիքյանը վայր է ընկել 9-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատշգամբից:

«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ մահացած Արսեն Հերիքյանի ընտանիքը վերոնշյալ հասցեում վարձով է ապրում: Դեպքի օրը Արսեն Հերիքյանի ծնողները տանից բացակայել են, աշխատանքի վայրում են եղել:

Նշված օրը Արսենի պապիկը հյուր է եկել նրանց տուն: Մի փոքր զրուցելուց հետո տղան գնացել է պատշգամբ, և լսվել են ճչոցի ձայներ: Ավելի ուշ պապը թոռնիկին հայտնաբերել է բակում ընկած»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից