Հայաստան Քաղաքական Հասարակություն Մամուլի տեսություն 

Սփյուռքի նախարարության աշխատակիցներին ստիպել են իրենց աշխատավարձի մի մասը փոխանցել «Հայաստան» հիմնադրամին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն այս ամիս պարտադրված են եղել իրենց աշխատավարձի մի մասը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որն այս անգամ խոստանում է բազմազավակ ընտանիքներին ապահովել բնակարանով։

Նախարարի մամլո խոսնակը մեր թղթակցի հետ զրույցում չի հերքել, որ հիմնադրամին գումարներ փոխանցվել են, բայց ասել Է, որ դա չի արվել պարտադրաբար։ Ի դեպ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեսահոլովակներում չի նշվում, որ գումարը հանգանակվում Է Արցախում ապրող ընտանիքների համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից