Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին՝ ասաց. «Քյասիբցել եք բոլորդ, սաղդ առանց փողի ուզում եք, որ հարցազրույց տամ. օրվա վերջ ընկերական պտի տամ»:
Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ ամեն հարցազրույցի համար 500 եվրո է պահանջելու լրագրողներից:
Պատգամավորը միայն ասաց, որ «այո»-ի ակտիվ քարոզարշավով է զբաղվելու, իսկ Մալաթիայի բնակիչներն էլ «այո» են ասելու սահմանադրական բարեփոխումներին: