Հասարակություն 

Նոր մանրամասներ անհայտ պատճառներով Ադրբեջանում հայտնված 73-ամյա կնոջ մասին

Անհայտ պատճառներով հակառակորդի տարածքում հայտնված 73-ամյա Լուսինե Ղուկասի Աբովյանը 4 երեխաների մայր է: Երեխաները առանձնացած են, մի որդին էլ մոտ 20 տարի է, ինչ Ռուսաստանի Դաշնությունում է ապրում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Նա ասաց, որ ընտանիքն ապրում է սոցիալական միջին պայմաններում՝ հիմնականում թոշակով:

Երեխաներից մեկն է ապրում գյուղում, բայց իրենցից առանձին: «Այդ օրն էլ Լուսինե Աբովյանը գնացել է ծանոթներից մեկից պանիր բերելու եւ հետո նման նորություն ենք լսում»,- ասաց գյուղապետը:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից