Հասարակություն 

Առեղծվածային դեպք Մխչան գյուղում.հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու կիսամոխրացած դին

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով՝ վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ:

Հրշեջները, մարելով տանն առաջացած հրդեհը, հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 54-ամյա Արթուր Գեղամյանի դին՝ կիսամոխրացած վիճակում:

Մանրամասն՝ shamshyan.com 

24

Նույն շարքից