Ինդոնեզիայում կկառուցվի բանտ, որտեղ հանցագործներին կհսկեն կոկորդիլոսները: Պետական բյուրոյի հանցագործության դեմ պայքարի ղեկավարը առաջարկել է կառուցել ուղղիչ կենտրոն, որի տարածքը շրջապատված կլինի ջրափոսերով, որոնցում կբնակվեն գիշատիչ սողուններ:
Պաշտոնյայի խոսքով՝ կոկորդիլոս-հսկիչները ավելի հուսալի են քան մարդիկ, քանի որ նրանց անհնար է կաշառել:
Նշենք, որ Ինդոնեզիայում թմրամոլության դեմ պայքարող օրենսդրությունը ամենադաժանն է աշխարհում: Բացի այդ, երկրում 2013-ին հայտարարվել էր մահապատժի կիրառման մարաթոն, հայտնում է Mashable-ը:
Առայժմ, կոկորդիլոսներով շրջապատված բանտի կառուցման ծրագիրը գտնվում է քննարկման փուլում: Վայրը որտեղ այն պետք է կառուցվի դեռևս հայտնի չէ: