Ռուսական իշխանությունը պատրաստ է արտահերթ կերպով վերանայել Եգիպտոսի առաջարկը՝ շաբաթական 10 թռիչք իրականացնել Մոսկվայի օդանավակայաններից: Այս մասին հայտնել է տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, փոխանցում է РИА «Новости»-ն:
«Համաձայնագրի առկայության դեպքում՝ եգիպտական ավիաընկերությունները կարող են շաբաթական 10 թռիչք իրականացնել Մոսկվայի օդանավակայանից: Այժմ նրանք իրականացնում են 3 թռիչք՝ շաբաթական կտրվածքով: Եվ եթե նրանք դիմեն մեզ առաջարկով, ապա մենք կվերանայենք այդ հարցը», — հայտարարել է նախարարը: