Հոլովակում ներկայացված խնդիրը և սահմանադրական փաթեթում այդ խնդրի համար առաջարկվող լուծումներն ինձ համար ամենից կարևորն են: Երկու առաջնային մանդատների առկայությունը գործող համակարգում երկրի անվտանգության համար հղի է լուրջ վտանգներով, և թողնել ամենը, ինչպես որ կա, չի կարելի ամեն դեպքում:
Անձամբ ինձ համար միգուցե ընդհանուր առմամբ առավել հոգեհարազատ է ուղղահայաց ու իմպերատիվ նախագահական համակարգը, որը նույնպես խնդրի լուծում է, բայց մյուս կողմից ժողովրդավարության և քաղաքական մշակույթի զարգացման առումով նախագահական մոդելին վերադարձը, իմ կարծիքով, կլիներ լուրջ նահանջ:
Մի խոսքով, ցանկացած պարագայում ես դեմ եմ գործող համակարգը պահպանելուն, ինչպես որ կա, հետևաբար կողմ եմ, որ այն փոփոխվի: Ես երբեք չեմ անդամակցել որևէ կուսակցության, բայց չեմ էլ համարում, որ գործընթացների միակ շահառուները կուսակցություններն են: Ես ունեմ իմ պատկերացումներն ու մոտեցումները սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ և պատրաստ եմ առարկայական այն ներկայացնելու: Միգուցե նաև պարտավոր եմ դա անելու:
Ես ընդունել եմ Кочарян Каренի հրավերը` մասնակցելու «Այո և Ոչ» հեռուստատեսային նախագծին:
https://youtu.be/C5A_ZMO8xsI