Հայաստան Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Լավրովը Հայաստանում էր Ադրբեջանի՞ խնդրանքով

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մամուլը գրում է, թե իբր երեկ Երևան ժամանած Սերգեյ Լավրովը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Ադրբեջանին վերադարձնել ազատագրված մի քանի շրջան, որպեսզի վերջինս մաս կազմի ԵՏՄ-ին:

Ոչ միայն չեմ բացառում, այլ տեսականորեն շատ հնարավոր եմ համարում, որ Ռուսաստանն ունենա նման մտադրություն, մանավանդ, որ այն տեղավորվում է Պուտինի կայսերական քաղաքականության տրամաբանության մեջ:

Գործնականում հնարավոր չեմ համարում նման նախագծի ռեալիզացիան:

Նախ, աշխարհաքաղաքական այսօրվա բարդ իրավիճակում Մոսկվան պարզապես չունի ռեսուրսներ՝ ապահովելու ԼՂ խնդրի կարգավորման որևէ տարբերակի սպոնսորություն (Ռուսաստանը թաթախված է բազմաթիվ կոնֆլիկտներում՝ Ուկրաինա, Սիրիա, դրան գումարած՝ տնտեսական ճգնաժամը):

Երկրորդ, Ադրբեջանի քաղաքական օրակարգում չկա ԵՏՄ-ին անդամակցելու խնդիր, ավելին՝ նման հեռանկարը հակասում է այդ երկրի տնտեսական շահերին: Բացի այդ, Բաքվում հազիվ թե հավատան ռուսական երաշխիքներին:

Լավրովը հմուտ դիվանագետ է, ու այս ամենը հասկանալով՝ դժվար թե Երևանում զբաղվեր ժամավաճառությամբ»։

Նույն շարքից