Հասարակություն Ֆեյսբուք 

Ի վերջո Եգիպտոս մեկնելն անվտա՞նգ է, թե ոչ

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը հարց է բարձրացրել իր ֆեյսբուքյան էջում, ի վերջո Եգիպտոս մեկնելն անվտանգ է, թե ոչ:

«Ռուսաստանի Դաշնությունն ու Մեծ Բրիտանիայի թագավորությունն արգելել են իրենց քաղաքացիներին մեկնել Եգիպտոս հանգստանալու:

Երեկ և այսօր արդեն որերորդ զանգն ենք ստանում քաղաքացիներից տուրիզմի բաժին, որ նախապես գնված տոմսերը հետ են վերադարձնում, ինչի արդյունքում տոկոսներ են գանձվում զբոսաշրջային ընկերությունների կողմից, վերջիններս էլ կորուստ են ունենում:

Ցանկալի կլիներ, որ այս հարցով մեկնաբանություն լիներ համապատասխան գերատեսչության կողմից, ի վերջո Եգիպտոս գնալը մեր համաքաղաքացիների համար վտանգավոր է, թե անվտանգ և զբոսաշրջային ընկերություններն էլ հասկանային, ինչպես վարվեին, և համաքաղաքացիները խուճապի չմատնվեին»:

Նույն շարքից