Հասարակություն 

20 տարեկան Արմանի մոտ խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

Նոյեմբերի 9-ին, ժամը 06.20-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Ավանի Աճառյան փողոցի 1-ին նրբանցքից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արման Ա.-ին և 1996 թ. ծնված Անուշավան Մ.-ին:

Արման Ա.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված 1,63 գ դեղնականաչավուն զանգված:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից