Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և «Նույնականացման քարտերի մասին» օրենքի քննարկումների ընթացքում, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը ասաց, որ ՀՀ ընդդիմությունը չպիտի շահարկի ընտրացուցակների թեման։՝ հիշեցրեց, որ 2005-ից ի վեր ընտրական ցուցակները կազմվում են իշխանության տեղական մարմինների կողմից և անհնար է ինչ-որ մեկին ուղղակի ջնջել։
«Քաղաքացին ինքը պիտի դիմում ներկայացնի եւ իր անունը հաշվառումից հանել տա։ Եվ ընդդիմությունը լավ գիտի այդ օրենքը։ Բայց շարունակում է խոսել, թե ահա, մարդը տարիներով աշխատում է արտասահմանում, բայց հաշվառված է ընտրացուցակներում, կեղծիքներ սպասեք։ Թախանձագին խնդրում եմ. օրենքն իմանալով պետք չէ այդպես խոսել», - ասել է Սահակյանը։