Քաղաքական Միջազգային 

ԻՊ-ի սպառնալիքը հաղթել հնարավոր է միայն համատեղ պայքարելով. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Իսլամական պետության» զինյալների կողմից եկող սպառնալիքը հաղթել հնարավոր է միայն համատեղ պայքարելով. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Մեզ համար թիվ մեկ առաջնահերթությունը պայքարն է այսպես կոչված «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ: Մենք համոզված ենք, որ այդ չարիքին կարելի է հաղթել միայն միասին, համախմբված՝ միջազգային իրավունքի շրջանակներում, առանց երկակի ստանդարտների՝ թույլ չտալով, որ ահաբեկիչները զավթեն իշխանությունը տարածաշրջանի այս կամ այն երկրում»,-  Քուվեյթի արտգործնախարար Սաբահ Աս-Սաբահի հետ բանակցություններից հետ ո հայտարարել է նա։

Նույն շարքից