Քաղաքական Միջազգային 

Օբաման և Նաթանյահուն համաձայնել են բարելավել երկու երկրների միջև խաթարված հարաբերությունները

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Վաշինգտոնում կայացած հանդիպմանը համաձայնել են բարելավել երկու երկրների միջեւ խաթարված հարաբերությունները, տեղեկացնում է  Nytimes.com-ը:

Վերջին ամիսներին քաղաքական գործիչների միջեւ ի հայտ էին եկել բազմաթիվ տարաձայնություններ: Օբաման չէր թաքցնում, որ չի պաշտպանում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Նաթանյահուի հայացքները:

Ընդսմին ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ Իսրայելի անվտանգությունը մնում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը:

Ինչպես նշում են Սպիտակ տանը, Օբաման չի ակնկալում, որ Մերձավոր Արեւելքում հակամարտող կողմերի միջեւ հաշտության համաձայնագիր կստորագրվի նախքան իր նախագահական ժամկետի լրանալը, սակայն ԱՄՆ-ի նախագահը հույս է հայտնել, որ Նաթանյահուն չի վարանի վերադառնալ պաղեստինցիների հետ բանակցությունների վերսկսմանը:

Նույն շարքից