Քաղաքական Միջազգային 

Մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը

Այսօր` նոյեմբերի 10-ին, Գերմանիայի Համբուրգ քաղաքում 96 տարեկանում կյանքից հեռացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը, հայտնում է Theguardian-ը:

Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատթարացել էր:

Սեպտեմբերին նա վիրահատության էր ենթարկվել. հեռացվել էր ոտքի տրոմբը: Հելմուտ Շմիդտը հայտնի էր որպես մոլի ծխող:

Նշենք, որ Հելմուտ Շմիդտը Գերմանիայի կանցլերն է եղել 1974-1982 թվականներին:

Նույն շարքից