Նոյեմբերի 7-ին՝ Ադրբեջանում ամեն տարի նշվող Նռան օրը, Գեոկչայում կայացել է նռանը նվիրված հուշարձանի պաշտոնական բացման արարողությունը:
Ինչպես հաղորդում է Haqqin.az լրատվական կայքը, այն կանգնեցրել են նռան հյութի արտադրությամբ զբաղվող Ազնար գործարանի շենքի առջև:
Այդ ամբողջ գաղափարի հեղինակը Ազնար գործարանի գլխավոր բաժնետեր Ֆարհադ Ահմեդովն է:
Նշվում է, որ նուռը Ադրբեջանի խորհրդանիշն է, որը փառք է բերել երկրին: