Անկախ Պետության Համագործակցության երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների Տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերով երրորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Մոսկվայում։ Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի Անվտագության խորհրդի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների երրորդ հանդիպումը։ Նախատեսվում է քննարկել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման այժմեական հարցեր, ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես նշվում է, ռուսական պատվիրակությունը կղեկավարի ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։