ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ լուծումը խաղաղ բանակցային ճանապարհն է, որը կապահովի բոլորի անվտանգությունը, բայց դա պահանջում է քաղաքական կամք երկու կողմերից։
«Իմ երկրի կառավարությունը, և բոլոր մասնակիցները իրավամբ մտահոգված են բռնությունների ավելացմամբ։ Լարվածության ու բռնությունների ներկայիս մակարդակը անընդունելի է ու չի կարող շարունակվել»,-ասաց նա։