Երևանում է հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին:
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում համերգից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում երգիչն ասաց, որ ամեն այցը իր համար տոն է:
Նա այս անգամ Երևան է եկել Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ:
«Հրաշալի է հայ երիտասարդների համար ելույթ ունենալը, երբ հավաքվում են գեղեցիկ տեմպերամետով, անսահման երաժշտական ու հումորով երիտասարդներ: Դու երգում ես նրանց համար, նրանք էլ՝ քեզ համար: Ու ստացվում է մի մեծ տոն: Հայ երիտասարդներին մաղթում եմ, որ իրենք կարողանան իրենց հնարավորությունները ցուցադրել, լավ ընտանիքներ կազմեն, սիրեն ու սիրվեն, հավատան Աստծուն ու իրենց երկրին»,-ասաց նա: