Նոյեմբերի 10-ին չեղյալ է հայտարարվել Մոսկվա-Երեւան 4 չվերթ:
«Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ «Ուրալավիա» եւ «Վիմավիա» ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել մեկական չվերթ, իսկ «Տրանսաէրոն»՝ երկու:
«Ուրալավիա»-ից տեղեկացրին, որ չվերթը չեղյալ է հայտարարվել եղանակային վատ պայմանների պատճառով:
«Բացի դրանից երկու չվերթ միացրել ենք»,- ասացին ավիաընկերությունից:
Մյուս ընկերությունների հետ կապ հաստատել չհաջողվեց:
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ են հետաձգվել վատ եղանակի պատճառով: «Դոմոդեդովո» օդանավակայանի առցանց-տաբլոյի համաձայն, հետաձգվել է ժամանող եւ թռչող 70 չվերթ:
«Վնուկովո» օդավակայանում հետաձգվել է 11 չվերթ, իսկ «Շերեմետտեւոյում»՝ 5 չվերթ: