Հասարակություն 

2015-ի 10 ամիսներին ԵՄ սահմանները հատել է 1.2 մլն անլեգալ միգրանտ

2015 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ը ԵՄ արտաքին սահմանները հատել են 1.2 մլն անօրինական ներգաղթյալներ։ Այս մասին հայտարարել է Frontex եվրոպական սահմանային գործակալությունը։ Սա բացարձակ ռեկորդ է ԵՄ պատմության մեջ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Դա ավելի քան քառակի ավելի է, քան ողջ անցած տարում, երբ գրացվել է ԵՄ արտաքին սահմանների խախտման մոտ 282 հազար դեպք։

Frontex-ը ոչ մի գնահատական չի տալիս, թե որքան դեպք կարող է եվրոպական սահմանային կառույցների կողմից չգրանցված մնացած լինել։

Նույն շարքից