Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։
Հեռախոսազրույցի ժամանակ Օբաման շնորհավորել է Դավութօղլուին նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների կապակցությամբ։
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները, ինչը մասնավորապես վերաբերում է Սիրիային։
Կողմերը պայմանավորվել են մեծացնել համագործակցությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքար մղելու նպատակով, ինչը կնպաստի տարածաշրջանի խնդիրների կարգավորմանը։
Քննարկվել է նաև Անթալիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի հարցը։
Օբաման հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ և քննարկել Սիրիայի վերջին դեպքերը։